Իսկական լեդիի 20 կանոնները


23:40 , 17 մարտ, 2015


Կանոն 1. Լեդին չի կրում չափազանց կարճ կիսաշրջազգեստ և չափազանց բաց դեկոլտե:
Կանոն 2. Լեդին նրբագեղ քայլվածք և վարվելակերպ ունի:
Կանոն 3. Լեդին մաստակ չի ծամում և չի հայհոյում:
Կանոն 4. Լեդին մարդկանց առջև չի դիմահարդարվում:
Կանոն 5. Լեդին միշտ կազմակերպված է, ուստի երբեք չի շտապում:
Կանոն 6. Լեդին միշտ զուսպ է և թույլ չի տալիս իրեն «ափերից դուրս գալ»:
Կանոն 7. Լեդին չի բամբասում և գլուխ չի գովում, ինչպես նաև հանրության առջև սեքսի մասին չի խոսում:
Կանոն 8. Լեդին կիրթ է բոլորի հետ՝ անկախ հասարության մեջ մարդու զբաղեցրած դիրքից:
Կանոն 9. Լեդին չի ծխում, իսկ ոգելից խմիչք օգտագործում է միայն հատուկ առիթներին:
Կանոն 10. Լեդին չի հանդուրժում «մեկանգամյա հարաբերություններ»:
Կանոն 11. Լեդին տղամարդկանց գուլպաների նման չի փոխում:
Կանոն 12. Լեդին առաջին ժամադրությանը չի հետաքրքրվում տղամարդու աշխատավարձով:
Կանոն 13. Լեդին չափազանց արագ չի մտերմանում տղամարդու հետ:
Կանոն 14. Լեդին շատ չի խոսում. նա ավելի շատ լսում է:
Կանոն 15. Լեդին չի արգելում իր սիրեցյալին շփվել ընկերների հետ:
Կանոն 16. Լեդին իրեն խանդոտ կնոջ նման չի պահում:
Կանոն 17. Լեդին իրեն հպարտ է պահում, բայց ոչ չափից դուրս:
Կանոն 18. Լեդին առաջին քայլը չի անում. նա դա ակնկալում է տեսնել տղամարդուց:
Կանոն 19. Լեդին երբեք իր սիրելիին չի ասում նրա թերությունների մասին:
Կանոն 20. Լեդին կարողանում է ընդունել սեփական սխալները: