23:19 , 17 մարտ, 2015Panorama.am-ը գրում է․
Մոսկվայի կենտրոնում Բորիս Նեմցովի քաղաքական սպանությունը հանգեցրել է ռուսական ազդեցիկ երկու կլանների միջև բախումներին: Անդրադառնալով Ռուսաստանի ներքաղաքական կյանքին` գրում է «Foreign Policy» պարբերականը:
Պարբերականի դիտարկմամբ `ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով կասկածյալների ձերբակալությունը մի շարք ենթադրություններ է առաջացրել ռուսական քաղաքական էլիտայի և ուժային կառույցների ներսում` ի ցույց դնելով որոշակի տարաձայնությունների առկայությունը:
Մանրամասնելով` պարբերականը գրում է, որ հակամարտ դիրքերում են հայտնվել մի կողմից Ռամզան Կադիրովը, իսկ մյուս կողմից Ռուսաստանի իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների մի խումբ, ովքեր «արդեն վաղուց հիացած չեն իրենց ենթակայության տակ գտնվող ոլորտներում Կադիրովի շրջապտի ներկայացուցիչների պահվածքից»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ