Մալիում կործանվել է ՄԱԿ-ի ուղղաթիռը. կան զոհեր


22:46 , 17 մարտ, 2015

araraty mer lernaAraratnews.am-ը գրում է․

ՄԱԿ-ի ուժերի ուղղաթիռը կործանվել է Մալիում, որի հետևանքով երկու հոլանդացի խաղաղապահ է մահացել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։

«Ապաչ» հարվածային ուղղաթիռը ընկել է Գաո քաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա։ Աղետի պատճառը դեռ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մալիում գտնվող ՄԱԿ-ի բազան հրթիռային հարձակման էր ենթարկվել։