Ֆեյսբուքն արգելել է բաց կրծքերով կանանց լուսանկարները


22:40 , 17 մարտ, 2015

Replik.am-ը գրում է․

Ինչպես տեղեկանում ենք արտասահմանյան ԶԼՄ-ներից,  ֆեյսբուքի ադմինիստրատորները սկսել են արգելափակել բաց կրծքերով կանանց լուսանկարները:

Նշենք նաև, որ սոցցանցն ընդլայնել է արգելված նյութերի ցանկը: Դրանում նաև ներառված են ֆիզիկական բռնության, սեռական ակտի նկարագրության և մարդուն նվաստացնող լուսանկարները:

Հավելենք, որ ֆեյսբուքն այսօր 1,4 միլիարդ օգտատեր ունի: