Հայոց ցեղասպանության մասին բանաձև ԱՄՆ Կոնգրեսում


00:22 , 18 մարտ, 2015

ԱՄՆ Կոնգրեսում մարտի 18-ին կներկայացվի Հայոց ցեղասպանության մասին ճշմարտության և արդարության բանաձև: Ներկայացնելու են հանրապետական Ռոբերտ Դոլդը, դեմոկրատ Ադամ Շիֆը, հանրապետական Դեյվիդ Վալադոն, դեմոկրատ Ֆրանկ Փալոնը, Կոնգրեսի այլ անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ կներկայացնեն Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության բանաձևը։

ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու կուսակցությունների ներկայացուցիչների կողմից մշակված այս բանաձևը կոչ է անելու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային ջանքեր գործադրել հայ-թուրքական կառուցողական, արդար և տևական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։