Հացի խնդիր կա, հումորի կարիքը պակասել է, Լևոն Մուրադյան


21:57 , 17 մարտ, 2015

Հացի խնդիր կա, հումորի կարիքը պակասել է, Լևոն ՄուրադյանLife.panorama.am-ը գրում է․

Դերասան-հումորիստ Լևոն Մուրադյանն այսօր պարտադրված, բայց ժամանակավոր հանգստի մեջ է, քանի որ ավարտվել է Շանթ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քաղաքում» սերիալը, որտեղ նա կերպարանավորում էր Վռամ Արևշատյանին:Life.panorama.am–ը հետաքրքրվեց դերասանից, թե ինչո՞վ է այսօր զբաղված և արդյո՞ք չունի նոր նախագծում հանդես գալու առաջարկ: «Ես կարծում էի, որ Շանթ հեռուստաընկերությունը ինձ ևս կընդգրկի նոր նախագծերում: Բայց, մինչև այսօր ինձ ոչ-ոք ոչինչ չի ասել: Դա նշանակում է, որ Շանթն ուղղակի հագեցած է «կոմիկներով»: Մի փոքր էլ կսպասեմ, եթե հրավեր չլինի, ապա կընդունեմ այլ հեռուստաալիքներից հրավերներ»,-նշեց Լևոն Մուրադյանը:

Ի դեպ, դեռ ամիսներ առաջ դերասանը բազում առաջարկներ է ունեցել, սակայն, իր իսկ խոսքերով, բնավորության համաձայն, չի կարողացել դավաճանել հեռուստաընկերությանն ու խախտել պայմանագիրը. «Ինձ համար միայն գումարը չի կարևոր, շատ ավելի կարևոր է ստեղծագործական մոտեցումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ