19:52 , 17 մարտ, 2015GalaTV.am-ը գրում է.

Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամի նախաձեռնությամբ Վարշավայի «Պատմության հետ հանդիպման տանը» տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառում:
Միջոցառմանը ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան հայ կաթոլիկների առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամի նախագահ Յան Աբգարովիչը, Լեհաստանի ազգային հանձնաժողովի հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Յենդժեյովիչը, Հայ-Առաքելական Սուրբ եկեղեցու Լեհաստանի ատենադպիր Բաբկեն Խանզադյանը, Լեաստանի հայ համայնքի, լեհական կրթամշակութային և հասարակական կազմակերպությունների, մշակութային հիմնադրամների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ:
Բացման խոսքով մասնակիցներին ողջունեցին դեսպան Ղազարյանը, Յան Աբգարովիչը և Էդվարդ Միեր-Յենդժեյովիչը:
Իր ելույթում դեսպան Ղազարյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդին՝ ներկայացնելով կազմակերպվելիք միջոցառումները, դրանց էությունն ու բովանդակությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ