Ողբերգական ավտովթար՝ Ուջան-Գյումրի ավտոճանապարհին. կան զոհեր


19:40 , 17 մարտ, 2015

timthumb1in.am-ը գրում է.

Մարտի 17-ին, ժամը 17.49-ին ահազանգ է ստացվել, որ Ուջան-Գյումրի ավտոճանապարհին` Արուճ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «Միտցուբիշի» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները, նախնական տվյալներով կան զոհեր և տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Վոլկսվագեն» մակնիշի 34 DP 429 պետհամարանիշի և «ՎԱԶ-2106» մակնիշի 25 UU 823 պետհամարանիշի ավտոմեքենաները: