Նախքան մայրանալը և դրանից հետո. կրեատիվ լուսանկար


19:28 , 17 մարտ, 2015

Անկախ նրանից՝ հավանում ես այս նկարը, թե ոչ, պետք է ընդունես, որ սա նախքան մայրանալը և դրանից հետո արված ամենակրեատիվ լուսանկարն է։ Լուսանկարիչ Սանդրա Բիանկոն հղիության 35-րդ շաբաթում ժամանակ լուսանկարեց Քեիլա Ջունին, ում ծննդաբերելու համար մնացել էր ընդամենը 5 շաբաթ։ Ոգեշնչվելով Թինա Բոյդի՝ ապագա մոր՝ ծովափին պառկած մերկ լուսանկարից՝ Քեիլան որոշեց այն կրկնել։

Իհարկե, ամենահետաքրքիրը մայրանալուց հետո արված լուսանկարն է. Քեիլան շատերից առաջ գնաց՝ միևնույն ձևով նկարվելով իր 2 շաբաթական երեխայի՝ Ջայդոնի հետ։ Չնայած լուսանկարն արվեց այլ ծովափում, սակայն նկարի դիրքը նույնն է, երբ Ջայդոնը դեռևս մոր փորում էր։

«Լուսանկարիչ Սանդրա Բիանկոն մեզ այցելում էր հիվանդանոցից վերադառնալուց հետո ամեն օր և ցանկանում էր նկարել իմ նորածին երեխային... Մենք Ջայդոնին տարանք ծովափ՝ մի քանի նկարներ անելու նպատակով և մտածեցինք՝ իսկ ինչո՞ւ երեխան ինձ վրա չնկարվի... Դուք գիտեք՝ ինչքան շատ եմ սիրում «նախքանները» և «հետոները»»։