18:56 , 17 մարտ, 2015
Armlur.am-ը գրում է.
Այսօր Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում ուկրաինական պատվիրակության անդամ Բորիս Տարասյուկի կողմից քննարկվեց «Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ» բանաձևի նախագիծը:
Նշվեց հարցը խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին: «Վերնագիրը շատ խոսուն է, միևնույն ժամանակ թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլոր պատվիրակներին, որ մշակեցին այս փոխզիջումային տարբերակը», – նշեց Տարասյուկը: Վերջինս հայտնեց, որ բանաձը վերաբերում է ընթացող պատերազմին, որը Ռուսաստանը վարում է Ուկրաինայի դեմ: «Դրա հետևանքով Դոնբասի տարածքի բնակիչները զոհվում են, ավելի քան 1.5 մլն բնակչություն տեղահանվել է, մի քանի հարյուրը հայտնվել են փախստականների կարգավիճակում: Ղրիմի հանրապետությունն օկուպացվել է Ռուսաստանի կողմից և ապօրինի միացվել Ռուսաստանին», – շարունակեց Տարասյուկը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ