ԱՄՆ-ում ալկոհոլի փոշի կվաճառեն


21:15 , 17 մարտ, 2015

Replik.am-ը գրում է.

Արտասահամանյան ԶԼՄ-ները գրում են, որ ԱՄՆ-ում արդեն այս տարվա ամռանը նախատեսվում է փոշի ալկոհոլի վաճառքի մեկնարկը:

ԱՄՆ-ի սննդամթերքի և դեղանյութերի հարցերով վարչությունն արդեն հավանություն է տվել փոշուց պատրաստվող խմիչքի բաղադրությանը: Իսկ ալկոհոլի և ծխախոտի հարկային և առևտրային բյուրոն հավանության է արժանացրել Palcohol բրենդի դիզայնը:

Նախատեսվում է, որ սկզբնական շրջանում ալկոհոլային փոշու տեսականին կլինի սահմանափակ: Առաջինը վաճառքի դուրս կգան օղու, ռոմի և կոկտեյլների պատրաստման համար նախատեսված փոշիները: