18:26 , 17 մարտ, 2015
Պավել Վոլյայի կինը՝ մարմնամարզուհի Լյասան Ուտյաշեւան, շուտով պատրաստվում է լույս աշխարհ բերել իր երկրորդ երեխային։ Սակայն այսօր հայտնի է դարձել, որ Comedy Club-ի հայտնի անդամի երեխան կծնվի ԱՄՆ-ում՝ Մայամիի հենց այն նույն կլինիկայում, որտեղ լույս աշխարհ է եկել Պավել Վոլյայի առաջին երեխան՝ Ռոբերտը, հայտնել է Dni-ն՝ վկայակոչելով Starhit-ին։
29-ամյա Լյասայի եւ 36-ամյա Պավել Վոլյայի երեխան լույս աշխարհ կգա գարնան վերջ կամ ամռան սկզբ։ Զույգի ծնողները մեծ սիրով համաձայնել են այս ընթացքում հոգ տանել 2-ամյա Ռոբերտի մասին։