17:56 , 17 մարտ, 2015
Replik.am-ը գրում է.
Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, գիտնականները կատարել են հետազոտություններ և պարզել, որ սեռական հարաբերությունները հաճույք են պատճառում, բայց նաև ֆիզիկական լարվածություն են պահանջում:
Նշվում է, որ դա իր հերթին կարող է հանգեցնել արյունատար անոթների ջղաձգության, ինչի հետևանքով սուր գլխացավեր են առաջանում: Անցկացված հետազոտություններից պարզվել է, որ գլխացավերն ավելի շուտ սպառնում է տղամարդկանց, քան կանանց: Վիճակագրությունը փաստել է, որ սեռական հարաբերությունների հետևանքով տղամարդկանց գլուխը ցավում է 3-4 անգամ ավելի հաճախ, քան կանանցը: Սակայն, ի տարբերություն գեղեցիկ սեռի ներկայացուցիչների, տղամարդիկ պատրաստ են դիմանալ այդ ցավին։