Վրաստանի նախագահի ելույթին չեն մասնակցի կառավարության անդամները


21:22 , 17 մարտ, 2015

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պարտադիր չի համարում գործադիրի անդամների ներկայությունը երկրի նախագահի՝ խորհրդարանում նախատեսված ելույթի ժամանակ:
Ղարիբաշվիլիի կարծիքով՝ անհրաժեշտ է նոր պրակտիկա ներդնել և նոր պայմաններում, երբ արդեն կառավարությունը կապված չէ նախագահի հետ, այլ անկախ գործող կառույց է, փորձել զերծ մնալ նախկին ավանդույթներից:

Ըստ վրացի պաշտոնյայի, թեև նախագահի ելույթը կարևոր իրադարձություն է, այդուհանդերձ, Կառավարության անդամները կարող են չմասնակցել այդ միջոցառմանը:

Վրաստանի նախագահի ելույթը խորհրդարանում նախատեսվում է մարտին։