Եգիպտոսում սկսվել է ընդդեմ հայազգի պորտապարուհու դատավարությունը. armlur.am


16:42 , 17 մարտ, 2015

Եգիպտոսում սկսվել է ընդդեմ հայազգի պորտապարուհու դատավարությունըArmlur.am-ը գրում է.

Երեկ Եգիպտոսում մեկնարկել է երկրի ամենահայտնի պորտապարուհիներից մեկի՝ հայազգի Սաֆինազի դեմ դատավարությունը, ով մեղադրվում է իր ելույթներից մեկի ժամանակ երկրի ազգային դրոշն անարգելու մեջ:

Gulfnews.com-ը գրում է, որ հայուհի Սաֆինազը, ով վերջին տարիներին դարձել է սենսացիա պարի ոլորտում, հերքում է մեղադրանքները՝ հայտարարելով, որ ինքը սիրում է այդ երկիրն ու չի ցանկացել վիրավորել այնտեղ ապրող մարդկանց:

Դեպքը վերաբերում է 2014 թ. հուլիս ամսին համերգներից մեկի ժամանակ Սաֆինազի ելույթներից մեկին, երբ նա Եգիպտոսի դրոշի գույներով կոստյում է կրել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ