17:08 , 17 մարտ, 2015Տիագո Կոռեան ինքնալուսանկարվում է Ռիոյի Քրիստոսի արձանի գագաթին:

Քեյփթաունում 100-ամյա Ջորջինա Հարվուդն ինքնաթիռից ցած է ցատկել` նշելով իր ծննդյան 100-ամյակը: Սա տատիկի երրորդ այսպիսի ցատկն է: Առաջին անգամ Ջորջինան ինքնաթիռից օդապարիկով ցատկել է 92 տարեկանում:

Չոնգքինգի անասնաբուժարանում 8 ամսեկան կատուն քայլում է երկու ակներով պրոթեզային հատուկ սարքի միջոցով: Նախորդ տարվա նոյեմբերին իններորդ հարկից հինգերորդ հարկ ընկած կատուն կորցրել էր քայլելու ունակությունն ու հասցրել 4 վիրահատությունների ենթարկվել:

Շելֆիլդում երկու մարդ հիվանդանոց է տեղափոխվել այն բանից հետո, երբ մեքենան ճանապարհից դուրս է եկել ու մխրճվել բնակելի տան խոհանոց:

Բուքինգհեմյան պալատում թագավորական հավաքածուի ցուցադրության նախապատրաստմանն ընդառաջ աշխատակիցը լուսանկարվում է հավաքածուի նմուշների հետ: Թագավորական հավաքածուի ցուցադրությունը կբացվի այս ամռանը:

Մարդիկ հավաքվել են Լոնդոնի Ուոթերլու կայարանում՝ մասնակցելու «ֆլեշ Բոբին»՝ Անգլիայում Սպունգ Բոբի մասին ֆիլմի ցուցադրությանն աջակցելու համար:

Նյու Դելիում ոստիկանները ջուր են բաց թողնում ցուցարարների վրա, ովքեր բողոքի ցույցեր են անցկացնում ընդդեմ վարչապետ Նարենդրա Մոդիի առաջադրած բարեփոխումների, որը, շատերի պնդմամբ, մեծ վնաս կհասցնի երկրի միլիոնավոր ֆերմերների:

Ասորեստանի Սարգոն երկրորդ արքայի գլխի քանդակը ցուցադրության է հանվել մաքսազերծ ճանապարհով ԱՄՆ բերված իրաքյան մշակութային առարկաների վերադարձման միջոցառման ընթացքում: Ավելի քան 60 մշակութային կարևոր նշանակության առարկաներ են վերադարձվել Իրաք ԱՄՆ միգրացիայի և մաքսային հարկադրման ծառայության ու Ազգային անվտանգության դեպարտամենտի կողմից իրականացված հետաքննության արդյունքում:

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում՝ Օրիենտ հյուրանոցում, տղամարդիկ նշում են Սուրբ Պատրիկի օրը: Մարտի 17-ին նշվում է Սուրբ Պատրիկի օրը, քրիստոնեության մուտքն Իռլանդիա, ինչպես նաև իռլանդական ժառանգության ու մշակույթի օրը:

Ջալալաբադում երեխան սպասում է մոլիոմելիտի դեմ պատվաստման:

Մարդիկ առավոտյան մարզանք են անում Չինաստանի Հենան նահանգի Ջիաոզու բնակավայրում, որտեղ աղտոտված օդը մառախուղ է հիշեցնում:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն քվեաթերթիկը տուփի մեջ է գցում Երուսաղեմում անցկացվող խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
