Մի խումբ գիտնականներ որոշել են հետազոտել Լոնդոնի գազանանոցի պինգվիններին՝ հասկանալու, թե ինչու է այդ չթռչող թռչունների մոտ զարգացել օրորվող քայլվածքը, որը գրավում է գազանանոցի այցելուներին։
Գիտնականները մշակել են հսկողության հատուկ սենսոր, որպեսզի կազմեն կենդանիների շարժման քարտեզը։ Այնուհետ գիտնականները կհամեմատեն պինգվինների տվյալները նրանց նախնիների մնացորդների հետ։
