15:25 , 17 մարտ, 2015Նորթ Ուեսթը ժառանգել է իր ծնողների գեղեցիկ շագանակագույն աչքերը։ Քիմ Քարդաշյանը ցանկանում էր բոլորին ցույց տալ, թե իր փոքրիկ գեղեցկուհին ինչպիսի տեսք կունենար, եթե կապուտաչյա լիներ։ Երկուշաբթի օրը նրա երկրպագուներից մեկն էր խմբագրել փոքրիկի նկարը՝ մկնիկի մի հարվածով կապուտաչյա դարձնելով նրան։ Քիմը կիսվել էր այս լուսանկարով սոցցանցում և հետևյալ գրառումը կատարել.

Գայլուկը։ Ո՛չ, սրանք կոնտակտային լինզաներ չեն, այլ պարզապես խմբագրված լուսանկար, որն աչքովս ընկավ ինտերնետում։
Հավանաբար Քիմ Քարդաշյանը շարունակել է իր որոնումներն ինտերնետում, քանի որ որոշ ժամանակ անց նա հրապարակեց մեկ այլ լուսանկար, որում Նորթի աչքերը կանաչ էին։
Գայլուկի մեկ այլ լուսանկար։ Չգիտեմ, թե ով է խմբագրել այս լուսանկարները, բայց դրանք այնքան պուպուշ են, այնուամենայնիվ ոչ այնքան պուպուշ, որքան շագանակագույն աչքերով Գայլուկս։

Քիմը սիրում է իր դստրիկին տիկնիկի պես հագցնել, թեպետ հաճախ նրա զգեստապահարանում գերիշխող են լինում մուգ գույները։ Նորաձև փոքրիկը կրում է այնպիսի հեղինակավոր նորաձևության տների հագուստներ, ինչպիսիք են «Balmain»-ը, «Givenchy»-ն, «Oscar de la Renta»-ն, «Roberto Cavalli»-ն, «Lanvin»-ը և «Kenzo»-ն։ «Քարդաշյանների ընտանիքը» ռիելիթի շոուի ընթացքում Քիմը նորից մայրանալու հույս է հայտնել։ Նա ասել է, որ ուզում է իր երկրորդ բալիկին էլ գեղեցիկ շորիկներով երես տալ։
