14:48 , 17 մարտ, 2015
Armlur.am-ը գրում է.
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր՝ մարտի 17-ին, քննարկվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման եւ գնահատված կատարողականի հաշվետվությունը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, ո ՀՀ 2014 թ. պետական բյուջեի շրջանակում սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվել է 362.0 մլրդ դրամ (պետբյուջեի ընդհանուր ծախսերի 29.0 տոկոսը) եւ իրականացվել է 83 ծախսային ծրագիր: Շարունակվել են մանկատների բեռնաթափման, մատուցվող ծառայությունների հասցեականության ու մատչելիության բարելավման, համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման, միջազգային համագործակցության ընդլայնման, տեղեկատվական բազաների արդիականացման աշխատանքները: Արտեմ Ասատրյանը ըստ ենթաոլորտների ներկայացրել է աշխատանքի եւ զբաղվածության, կենսաթոշակային ապահովության, սոցիալական աջակցության, հաշմանդամների եւ տարեցների, ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի լուծման ուղղությամբ իրականացված քայլերը: Մասնավորապես, ընթացիկ տարում ձեւավորվել է զբաղվածության քաղաքականության նոր մոդելի ներդրման ողջ ենթաօրենսդրական բազան, որի շրջանակում գործում է պետական կարգավորման 13 ակտիվ ծրագիր: Գործազրկության մակարդակը 2014 թ. երրորդ եռամսյակում (ըստ ԱՎԾ տվյալների) կազմել է 17.1 տոկոս: 2014 թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանվել է 50000 դրամ, իսկ պետական համակարգի 162 հազար աշխատակցի աշխատավարձը բարձրացել է միջինը 47 տոկոսով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ