Բարեգործ լեսբուհին «իր» 13-րդ երեխային է սպասում


14:52 , 17 մարտ, 2015

Բազում կանանց մոտ հղիությունն ուղեկցվում է մի շարք բարդություններով։ Նրանք չեն կարողանում գիշերները հանգիստ քնել, շարունակ տանջվում են սրտխառնոցից, ունենում են գլխապտույտ, ոտքերի այտուցվածություն և մի շարք այլ առողջական խնդիրներ։ Երեխայի ծնունդը սովորաբար այդ բոլոր խնդիրները երկրորդ պլան է մղում, սակայն երեխայի ծննդից հետո էլ այլ խնդիրներ են առաջ գալիս. հաճախ անքուն գիշերները շարունակվում են երեխայի լացի պատճառով։

38-ամյա Կարլա Քիրբիի համար ո՛չ հղիությունը, ո՛չ հետծննդաբերական շրջանը մտահոգվելու պատճառ չեն։ Լինքոլնշիրի այս բնակչուհին արդեն 11-րդ երեխայով է հղի։ Նա ծանրաբեռնված չէ 10 երեխաների խնամքի հոգսերով։ Այս կինը պարզապես սուրոգատ մայր աշխատելու բազմամյա ստաժ ունի։ Այս կնոջ ծնած 10 երեխաները հանձնվել են այլ ընտանիքներին, իսկ նա սահամափակվել է լոկ կենսաբանական մոր դերով։ «The Mirror»-ին տված հարցազրույցում Կարլան ասել է, որ ինքը մեծ սիրով ու ակնածանքով է վերաբերվում մայրությանը, ուստիև ցանկանում է օգնել այլ մարդկանց լիարժեք ընտանիք ստեղծելու գործում։

Կարլան իր սեփական երկու երեխաների ու իր ծնած երեխաներից մի քանիսի հետ

Նա երկու երեխա ունի, որոնց համար ոչ թե սոսկ կենսաբանական մայր է հանդիսանում, այլ որոնց խնամում է անձամբ։ Երիտասարդ տարիներին նա պատահաբար լսեց մի խոսակցություն, որի ընթացքում մարդիկ քննարկում էին սուրոգատության գաղափարը։ Այդ թեման խորապես հետաքրքրեց Կարլային, ու նա որոշեց կապ հաստատել «Childlessness Overcome Through Surrogacy (COTS)» (թարգմանաբար՝ անպտղությունը հաղթահարված է սուրոգատության շնորհիվ) կազմակերպության հետ՝ սուրոգատության մասին ավելի մանրամասն տեղեկություններ ձեռք բերելու համար։

Karla (right) and her wife, Taz, with one of the surrogate children immediately after the birth

Որոշ ժամանակ ծանրութեթև անելուց հետո նա որոշեց այսպես կոչված «նատուրալ սուրոգատ մայր» դառնալ։ Սուրոգատ մայրերի այս տեսակի դեպքում օգտագործվում են սուրոգատ մոր ձվաբջիջները ու պտղի հոր սերմնահեղուկը: Կարլայի առաջին սուրոգատ երեխան ծնվեց 2001 թ.-ին։ Երբ Կարլան փոխանցեց փոքրիկ Էթանին նրա նոր ծնողներին ու տեսավ նրանց աչքերում շողացող երջանկության կայծերը, համոզվեց, որ ճիշտ որոշում է կայացրել։ 18 ամիս անց նա կրկին սուրոգատ մայր դարձավ։ 2002-ին ծնվեց Նիան, իսկ 2003-ին՝ Քերին։ Կնոջ սեփական երկու երեխաներից մեկը 6, մյուսը՝ 7 տարեկան են։ Նրանք միշտ էլ իմացել են, որ այն երեխաները, որոնց սպասում էր իրենց մայրը, չեն համալրելու իրենց ընտանիքը։

Close: Karla said she is aware Taz worries about her health and would like her to retire from surrogacy

Հարցազրույցի ընթացքում փորձառու մայրը պատմել է.

Ես Մեյսիին ծնեցի 2005 թ.-ին, Մեսիին՝ 2007-ին, Թայլերին՝ 2008-ին, Ջորջին՝ 2009-ին, Հայդենին՝ 2011-ին, Սասքիային՝ 2013-ին, իսկ Օլիվերին՝ 2014-ին։ Բոլոր ծնողներն իրենք են ընտրել երեխաների անունները։

Կարլան բոլոր երեխաներին բնական ճանապարհով է ունեցել, իսկ ներկայումս հղի է 11-րդ սուրոգատ երեխայով։ Այս անգամ բժիշկները կանխատեսում են, որ հարկ կլինի դիմել կեսարյան հատման օգնությանը։ Նա մինչ օրս էլ պահում է կապն իր ծնած երեխաներից մի քանիսի հետ։ Այդ երեխաներից մի քանիսն արդեն պատանիներ են ու քաջատեղյակ են, թե ինչ եղանակով են ծնվել։  

Karlas is cuurently 29 weeks pregnant and due to a low lying placenta, could be faced with having a caesarian

Այս պատմությունն արդեն իսկ լի է պարադոքսներով, սակայն ամենապարադոքսալը դեռ առջևում է։ Կարլան նույնասեռական է, ու նրա երկու երեխաները մեծանում են լեսբուհիների ընտանիքում։ Անցյալ ամռանը նա հանդիպեց իր ներկայիս զուգընկերուհուն՝ Տազին։ Վերջին երեք հղիությունների ընթացքում Տազը նրա կողքին էր։ Այս երկու կանայք արտաքնապես այնքան նման են իրար, որ ասես ոչ թե ամուսիններ, այլ քույրեր լինեն։ Ներկայումս Կարլան հղիության 29-րդ շաբաթում է, շատ երջանիկ է իրեն զգում ու գոհ է կյանքից։ Նա երևի այնքան է մտածել ուրիշների ընտանիքներին օգնելու մասին, որ իսկի չի էլ կասկածում, որ իր սեփական երեխաները կարող են սթրես ապրել ու հոգեբանական խնդիրներ ունենալ նույնասեռական ընտանիքում մեծանալու պատճառով։