Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով մեղադրյալին կրկին են հարցաքննել


14:00 , 17 մարտ, 2015

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով մեղադրյալին կրկին  են հարցաքննելYerkir.am-ը գրում է.

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով երեկ արդեն երկրորդ անգամ հարցաքննվել է  գործով մեղադրյալ Գնել Թևոսյանը: Այս մասին yerkir.am-ին հայտնեց վերջինիս պաշտպան Արա Զաքարյանը:   Հիշեցնենք, որ Գնելը նույն ինստիտուտի պետի արդեն նախկին տեղակալ, գնդապետ Զարմիկ Անդրանիկի Մարկոսյանի որդին է։ Փաստաբանի խոսքով` չնայած իր միջնորդությանը մինչ այժմ գործով մեղադրյալների միջև առերեսում չի անցկացվել, ինչն ըստ նրա` նման գործով տարօրինակ է:   Զաքարյանը նաև նշեց, որ այս գործով մի շարք փորձաքննություններ են նշանակլվել` այդ թվում դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, մատնադրոշմային և այլն:   Նշենք, որ ինչպես Գնել Թևոսյանն, այնպես էլ կուրսանտի սպանության մեջ մեղադրվող մյուս երեք համակուրսեցիներն իրենց մեղավոր չեն ճանաչում: Հիշեցնենք նաև, որ Արա Զաքարյանը նախաքննության ընթացքում իր պաշտպանյալի նկատմամաբ կիրառված խորթ մեթոդների` մասնավորապես բռնությամբ ցուցմունք կորզելու վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել նախաքննական մարմնին: Զաքարյանի խոսքով` մինչ այժմ տեղեկություն չունի` հաղորդումն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, թե ոչ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ