13:47 , 17 մարտ, 2015
Yerkir.am-ը գրում է.
Երեկ տեղեկացրել ենք, որ ԲՀԿ-ական պատգամավոր, կուսակցության նախկին մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ստեղծելու է «Քաղաքացիական շտաբ»: Yerkir.am-ի տեղեկություններով ավելի են լարվել խնդիրները ԲՀԿ կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի եւ Տիգրան Ուրիխանյանի հարաբերություններում: Իսկ վերջիններիս հարաբերությունները, ըստ մեր տեղեկությունների, կտրուկ սրվել են այն բանից հետո, երբ Նաիրա Զոհրաբյաննը Ծառուկյանի հայտնի ելույթից հետո առանձնազրույց է ունեցել Ուրիխանյանի հետ, նախ նրան համոզել է մնալ ԲՀԿ-ում, զբաղեցնել խմբակցության քարտուղարի պաշտոնը և հանձնել է նրան «Կոնյաչնիում» մինչ այդ իրեն պատկանող սենյակը: Իսկ ԲՀԿ համագումարի նախօրեին, երբ Տիգրան Ուրիխանյանը հավաքելով իրերը՝ տեղափոխվել է նոր սենյակ, որպեսզի պատրաստվի հաջորդ օրվա համագումարը վարելու իր ելույթին, ըստ ականատեսների, Նաիրա Զոհրաբյանը միջանցքում խմբված մի քանի ԲՀԿ ակաների ներկայությամբ բարձրաձայն հեգնել է Ուրիխանյանին, թե արդյոք չի համբերում մինչեւ հաջորդ օրը: Ասում են՝ սա էլ, եղել է այ վերջին կաթիլը, որ լցրել է Ուիխանյանի համբերության բաժակը, ու հենց այդ պահին որոշել է ոչ միայն չվարել համագումարը, այլև մեկընդմիշտ հրաժարվել է ԲՀԿ-ում որևէ պատասխանատու կարգավիճակ ստանձնելուց: Ավելին, Զոհրաբյանի մերձավոր շրջանակներում անընդհատ խոսում է մանդատը վայր դնելու մտադրությունների մասին: Ուրիխանյանը, ըստ մեր տեղեկությունների, սպասում է այն «հարմար» պահին, որ ԲՀԿ-ից իր դուրս գալն ավելի ծանր հարված լինի Զոհրաբյանի համար: Զոհրաբյանի վիճակն օր օրի ավելի աննախանձելի է դառնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ