12:32 , 17 մարտ, 2015
Բոլորիս հիշողության մեջ դեռ թարմ է «Ռոքի» կինոնկարը, որում Սիլվեստր Ստալոնեն փայլում էր իր դերասանական խաղով։ Հատկապես տպավորիչ էր կինոնկարի այն պահը, երբ գլխավոր հերոսը սլացավ Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանի աստիճաններն ի վեր ու հաղթականորեն դեպի երկինք պարզեց ձեռքերը։

Վերջերս՝ կինոնկարի թողարկումից մոտ 40 տարի անց, Ստալոնեն Մայքլ Բ. Ջորդանի հետ միասին վերստեղծեց այդ տեսարանը։ Երկուշաբթի օրը այս աստղերը մասնակցում էին կինոնկարի 7-րդ սիքվելի՝ «Creed in Philadelphia»-ի (թարգմանաբար՝ Քրիդը Կալիֆորնիայում) նկարահանումներին։

1976 թ.-ին այս կինոնկարը բավականին ջերմ ընդունելություն գտավ հասարակաության լայն զանգվածների շրջանում՝ արժանանալով 3 օսկարի։ Այն ժամանակ Ստալոնեն ընդամենը 29 տարեկան էր։ Կինոնկարում Ռոքիի հիմնական հակառակորդը Ապոլո Քրիդն էր։ «Քրիդը Կալիֆորնիայում»-ի մեջ Մայքլը մարմնավորում է Ադոնիս Ջոնսոն Քրիդին՝ Ռոքիի նախկին հակառակորդի որդուն, ում հետ նա ժամանակի ընթացքում ընկերացել է։

Կինոնկարի 4-րդ սիքվելում Ապոլոն մահացավ ռինգում, սակայն նրա որդին շարունակեց նրա մասնագիտական ուղին։ «Քրիդը Կալիֆորնիայում»-ի մեջ Ռոքին մարզում է իր ընկերոջ որդուն։ Սյուժեի մասին առայժմ ավելին հայտնի չէ։ Շտապենք հանգստացնել Ստալոնեի երկրպագուներին. նրա քիթը կոտրված չէ։ Իրականում նա պարզապես քթի պրոթեզ ու գրիմ է կրում։

Լուսանկարներից մեկում պատկերված է Ռոքիի մեծ արձանը, որը տեղադրվեց թանգարանի աստիճանների մոտ 1982 թ.- ին՝ կինոնկարի երրորդ սիքվելի նկարահանումների ժամանակ։ Թե՛ թանգարանի աստիճանները, թե՛ արձանն ամեն տարի բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությունն են գրավում։

Կարելի է ասել, որ կինոնկարը նաև խթանել է զբոսաշրջությունը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ «Քրիդը Կալիֆորնիայում»-ը հանդիսատեսի դատին կհանձնվի 2015 թ. նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում։


