Արսեն Սաֆարյանը, Անդրանիկ Հարությունյանը, Լևոն Հարությունյանն ու այլք՝ «Երազանք 19:27» ֆիլմում


12:12 , 17 մարտ, 2015

Esem.am-ը գրում է.

Օրեր անց՝ ապրիլի 2-ին, քաղաքի կինոթատրոններում տեղի կունենա ռեժիսոր Դավիթ Սիմոնյանի նոր՝ «Երազանք 19:27» ֆիլմի պրեմիերան, ինչի կապակցությամբ էլ ESem.am-ը զրուցել է նրա հետ:

Մոտ երկու ամիս տևած նկարահնումներն ընթացել են Երևանի մի շարք վայրերում և Բերդում: «Նկարահանման աշխատանքները շատ հաճելի և ուրախ են անցել՝ ջերմ մթնոլորտում: Այժմ ֆիլմը մոնտաժման փուլում է: Փորձել ենք նոր մոտեցում ցույց տալ ու նախկին ֆիլմերից կոմիկ դերերով հայտնի դերասաններին այլ տեսանկյունից ներկայացնել»,- ESem.am-ին ասաց ռեժիսորը, ով նաև ֆիլմի սցենարի հեղինակն է:

Ըստ նրա՝ ֆիլմը հանդիսատեսին չի ձանձրացնի: Ֆիլմում ներկայացված է երկու մարդու ճակատագիր՝ ցանկություններ, ձգտումներ, նպատակին հասնելու դժվարին ճանապարհ, հուզիչ ու գեղեցիկ սիրո պատմություն:

Դավիթ Սիմոնյանի կարծիքով՝ կյանքում մի շարք կարևորագույն իրադարձություններ կան, որ հենց այդ ժամին են տեղի ունենում: «Մեր գլխավոր հերոսը երազանք է պահում 19:27, այն կատարվելու պահին ժամը կրկին 19:27 է լինում, այդ պատճառով հենց այդ ժամն ենք ֆիքսել՝ որպես ֆիլմի անվանում,- պարզաբանեց ռեժիսորը,- ֆիլմի երկու գլխավոր դերակատարներից մեկը գյուղում ապրող երիտասարդ է, ով իր առաջ նպատակ է դնում, ու ամեն բան անում դրան հասնելու համար: Երկորդ հերոսը՝ քաղաքում ապրող մեծահարուստ է, ով ամեն ինչ ունի, բայց չի կարողանում «գտնել իր տեղը» կյանքում»:

Նշենք, որ ֆիլմի դերասանական կազմում ընդգրկված են Արսեն Սաֆարյանը, Անդրանիկ Հարությունյանը, Լևոն Հարությունյանը, Լիլիթ Քոչարյանը, Տիգրան Բերբերյանն ու այլք:

Ռեժիսորը հայտնեց, որ դերասանական կազմի ընտրությամբ ստեղծագործական խումբն է զբաղվել. առաջարկը կազմակերպիչների կողմից է եղել, դերերը քասթինգի միջոցով են բաշխվել:

Դավիթը տեղեկացրեց նաև, որ ապրիլի 3-ին նախատեսում են մեծ պրեմիերա անել, որին մի շարք հայտնի հյուրեր կլինեն:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ