Առեղծվածային մատանին վկայում է Վիկինգների և իսլամական քաղաքակրթության կապի մասին


12:13 , 17 մարտ, 2015

Շվեդիայում 9-րդ դարի գերեզմանում հայտնաբերված մատանու քարին կարելի է արաբերեն փորագրություն կարդալ, որն ասում է. «Ալլահի համար» կամ «Ալլահին»։ Ավելի քան 1000 տարի առաջ ստեղծված մատանին վկայում է Վիկինգների և իսլամական քաղաքակրթության շփման մասին։

Ring

Հայտնի է, որ վիկինգներն ապակի էին ձեռք բերում հեռավոր երկրներից, սակայն այս գտածոն հաստատում է այն տեսությունը, ըստ որի՝ վիկինգների քաղաքակրթությունն ուղիղ շփում է ունեցել մահմեդական առևտրականների հետ։

Մատանին հայտնաբերվել է Շվեդիայում՝ վիկինգների առևտրային կենտրոն համարվող Բիրկայում, իրականացվող պեղումների ժամանակ 1800-ականների վերջին։ Այդ ժամանակներից ի վեր համարվում էր, որ մատանու քարը մանուշակագույն մեղեսիկ է, սակայն այժմ մասնագետները պարզել են, որ դա իրենից ներկված ապակի է ներկայացնում՝ այն ժամանակվա համար էկզոտիկ նյութ։

The ring was discovered during excavations of a Viking trading centre in Birka, Sweden in the late 1800s but has now been examined under a scanning electron microscope to determine the stone is exotic glass, rather than an amythest

Ստոկհոլմի համալսարանի հետազոտողներն էլեկտրոնային մանրադիտակով մատանին ուսումնասիրելուց հետո են պարզել միայն, թե ինչ է իրենից ներկայացնում մատանու քարն իրականում, ինչպես նաև դրա վրա հայտնաբերել արաբերեն գրառում. «Ալլահի համար» կամ «Ալլահին»։
Հայտնի է, որ 3400 տարի առաջ սկանդինավյան մարդիկ ապակյա առարկաներ էին գնում Եգիպտոսից ու Միջագետքից: Հին գրավոր արձանագրությունները նույնպես նշում են վիկինգների և իսլամական քաղաքակրթության միջև եղած առևտրական կապի մասին, որն ընդլայնվում էր Միջագետքից մինչև Արևմտյան Ասիա, սակայն հնագիտական փաստերը շատ քիչ էին։
Սա արաբական փորագրությամբ միակ մատանին է, որը հայտնաբերվել է սկանդինավյան հնագիտական պեղումների վայրում։
Հետազոտությունները ցույց են տվել, որ մատանին հազվադեպ են կրել, բացի այդ՝ երևում է արհեստավորի կողմից մատանու միջնամասում արծաթի նոր լցված մասը, ինչը վկայում է այն մասին, որ վիկինգ կնոջ կողմից մատանին նոր պատրաստված ժամանակ է ձեռք բերվել։