11:02 , 17 մարտ, 2015
Slaq.am-ը գրում է.
ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցները Ռուսաստանի դեմ ուժի մեջ կմնան այնքան, քանի դեռ թերակղզին չվերադառնա Ուկրաինային: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին,-փոխանցում է BBC ռուսական ծառայությունը: «Ռուսաստանը օգտագործել է իր զորքերը, որպեսզի ուժով հափշտակի Ղրիմը, իսկ հետո կազմակերպել է անօրինական, այսպես կոչված «հանրաքվե», փորձելով արդարացնել իր գործողությունները»,-ասել է Պսակին: «Այս կեղծ «հանրաքվեի» տարելիցի հետ կապված ԱՄՆ-ն կրկին դատապարտում է այն, քանի որ «հանրաքվեն» ոչ թափանցիկ կամ ժողովրդավարակ, ոչ էլ կամավոր չէր»,-ընդգծել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Ջեն Պսակին ասել է, որ ԱՄՆ-ն շարունակում են հանդես գալ ի օգուտ Ուկրաինայի ինքնիշխանությանը, նրա տարածքային ամբողջականությանը և ինքորոշմանը: