Իսպանական Բետերա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը


10:25 , 17 մարտ, 2015

Իսպանական Բետերա քաղաքի քաղաքապետարանի լիագումար խորհուրդը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Որոշման մեջ նշվում է, որ 1915-1921թթ.-ին ներկայիս Թուրքիայի տարածքում տեղի է ունեցել հայ ժողովրդի կոտորածների և տեղահանումների մի շարք, հատկապես՝ երիտթուրքերի ռեժիմի ընթացքում, որի ժամանակ զոհվել է 1,5 միլիոն հայ, ևս 2 միլիոնը ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը և ապաստան գտնել ամբողջ աշխարհում՝ ստեղծելով հայկական սփյուռքը: