Ռազմավիրական ճանապարհը փակ է ձնահյուսքի սպառնալիքի պատճառով


10:35 , 17 մարտ, 2015

170151in.am-ը գրում է.

Ռազմավիրական ճանապարհով Ռուսաստանի և Անդրկովկասի միջև ավտոմոբիլային հաղորդակցությունը դադարեցվել է ձնահյուսքի սպառնալիքի պատճառով: Այս մասին հայտնում է TASS-ը:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի հարցերով Գլխավոր վարչության տեղեկությամբ՝ երթևեկությունը փակ է երկու ուղղություններով՝ Վլադիկավկազի և Լարսի անցակետի միջև, մինչև հատուկ հրահանգավորումը:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ուժերն ու միջոցները, ինչպես նաև քաղաքային և շրջանային վթարային ծառայությունները գտնվում են հնարավոր արտակարգ իրավիճակների արձագանքման պատրաստականության ռեժիմում: