Ռիոն ճանաչվել է երկրորդ հանցավոր քաղաքը Չիկագոյից հետո. Հետաքրքիր փաստեր Ռիո դե Ժանեյրոյի մասին


10:27 , 17 մարտ, 2015

Life.panorama.am-ը գրում է.

Ռիոն ճանաչվել է  երկրորդ հանցավոր քաղաքը Չիկագոյից հետո. Հետաքրքիր փաստեր Ռիո դե Ժանեյրոյի մասին

Ռիո դե Ժանեյրոյի բնակչությունը 6.5 մլն է և Սան-Պաուլոյից հետո երկրորդ խոշոր քաղաքն է Բրազիլիայում: Այն հիմնադրվել է 1565թ-ի մարտի 1-ին և անվանակոչվել է Սան-Սեբաստյան դե Ռիո դե Ժանեյրո՝ ի պատիվ Պորտուգալիայի թագավոր Սեբաստյան I-ի:  «Ռիո դե Ժանեյրո»-ն թարգմանաբար նշանակում է «հունվարյան գետ»: 

1808թ-ին Պորտուգալիայի թագավորը պարտվելով Նապոլեոնին ընտանիքով հանդերձ տեղափոխվել է Ռիո-դե-Ժանեյրո և քաղաքը հռչակվել է Պորտուգալիայի և Ալգավրեի միացյալ թագավորության մայրաքաղաք: Ռիոն Պորտուգալիայի մայրաքաղաքի կարգավիճակ է ունեցել մինչև 1822թ-ը:

1921թ-ին Բրազիլիայի անկախության հարյուրամյակին Ռիոյում սկսվել է Հիսուսի արձանի կառուցումը, որը բացվել է 9 տարի անց՝ 1931թ-ի:

2007թ-ին արձանը դասվել է նոր հրաշալիքների շարքին և այսօր այն ոչ պակաս հայտնի է, քան Էյֆելյան աշտարակը:

Ռիո դե Ժանեյրոն աշխարհին հայտնի է իր կարնավալներով: Կարնավալների կազմակերպման ժամանակ քաղաքը ընդունում է միլիոնավոր զբոսաշրջիկների, արդյունքում մեծանում է հանցագործությունների քանակը: Դեռ 1972թ-ին ՄԱԿ-ի տվյալներով Ռիոն ճանաչվել է Չիկագոյից հետո երկրորդ «հանցավոր» քաղաք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ