«Իսլամական պետության» զինյալ տղամարդիկ փախել են կանացի հագուստով. լուսանկարներ


06:58 , 17 մարտ, 2015

Tert.am–ը գրում է.

Իրաքում ձերբակալվել են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներ, որոնք կանացի շորերով են եղել: Այս մասին հայտնում է` Russia Today-ի արաբալեզու ծառայությունը` վկայակոչելով իրաքյան ռազմական աղբյուրները:

Ըստ այդմ` ձերբակալվել է ԻՊ-ի 20 անդամ, ովքեր ենթադրաբար փախչելիս են եղել Տիկրիտի մարտերից հետո: Տղամարդիկ ծպտվել են կանացի զգեստներով:

Աղբյուրը տարածել է համապատասխան լուսանկարներ և նշել, որ տղամարդիկ ո՛չ միայն ավանադական իսլամական զգեստապահարանից ջիլբաբներ ու հիջաբներ են կրել, այլև` կանանց ներքնազգեստ ու նաև համապատասխան դիմահարդարում են ունեցել: