04:53 , 17 մարտ, 20151in.am–ը գրում է.

ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանի գիտնականների խումբը խորհուրդ է տալիս առողջության պահպանման նպատակով բացարձակ մթության մեջ քնել, գրում է Daily Mail-ը:
Բժիշկների կարծիքով՝ ննջասենյակներում արհեստական լուսավորման աղբյուրների բացակայությունը դրականորեն է ազդում կենսաբանական ռիթմի վրա և կանխում է օրգանիզմի ներքին ժամացույցի խափանումները, որոնք արձագանքում են արևի լույսի քանակին: Այն ազդում է նաև նյութափոխանակության, հորմոնների արտազատման և մարդու ջերմաստիճանի վրա:
Մութ սենյակում քնելը կարող է կանխել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են ճարպակալումը, շաքարախտը, քաղցկեղը, ինչպես նաև օգնում է ընկճախտի ժամանակ: