03:29 , 17 մարտ, 2015
Tert.am-ը գրում է.
Նորվեգական գեղատեսիլ արշիպելագներից մեկի անմարդաբնակ կղզում տեղակայված տունը վաճառքի է հանվել ընդամենը մեկ կրոնի (11 եվրոցենտ) դիմաց:
Ինչպես գրում է Euromag-ը` The local-ին հղումով, բազմաթիվ զրոներով չեկի փոխարեն վաճառողը գնորդից ցանկանում է ստանալ միայն երաշխավորություն, որ վերջինս համոզի իրեն, որ լրջորեն մտադիր է վերանորոգել շենքը:
Հյուսիսային բևեռի շրջակայքում գտնվող տունը վաճառվում է հողատարածքի և սեփական ավազե լոզափի հետ միասին: Կառույցը, որը չի բնակեցվել 1970-ականներից ի վեր, երբ վերջին սեփականատերը տեղափոխվել է, կապիտալ վերանորոգման կարիք ունի:
eBay-ի նորվեգական տարբերակում տան սեփականատերը գրել է. «Որևէ մեկը միջոցներ և հնարավորություն ունի՞ այս տունը փրկելու համար»: