Սքոթլանդ-Յարդը մեղադրվում է ոստիկանների և քաղաքական գործիչների մասնակցությամբ երեխաների բռնաբարության գործը ծածկելու մեջ


02:59 , 17 մարտ, 2015

1in.am–ը գրում է.

ScotlandYard-e1389697532952

Մեծ Բրիտանիայում անկախ հանձնաժողովը կստուգի` իսկապե՞ս Լոնդոնի ոստիկանությունը տասնամյակներ շարունակ թաքցրել է պեդոֆիլիայի մասին փաստերը, որոնց հետ իրավապահ մարմիններն ու քաղաքական գործիչներն իբրև թե կապ ունեն, գրում է The Daily Mail-ը:

Խոշոր սկանդալով սպառնացող հետաքննության սկսվելու մասին հայտարարել է Ոստիկանության դեմ բողոքների հետաքննության անկախ հանձնաժողովի փոխնախագահ Սառա Գինը:

«Նման կասկածները կոռուպցիայի պատմական, խոշորագույն լրջության մակարդակին են առնդվում: Մենք կվերահսկենք հետաքննությունը, որպեսզի համոզված լինենք, որ այն համապատասխանում է ամենաբարձր չափանիշներին»,- Սառա Գրինի խոսքերն է մեջբերել РИА «Новости»-ն:

Իրավապաշտպանները ստացել են երեխաների բռնաբարության մասին 14 բողոք` 1970-2005 թթ. շրջանին վերաբերող: Հնարավոր է` Սքոթլանդ-Յարդը թաքցրել է փաստերն այն պատճառով, որ իրավախախտումներին մասնակից էին ոստիկաններ և քաղաքական գործիչներ:

Հետաքննությունը նախաձեռնել է Սքոթլան-Յարդի Պրոֆեսիոնալ չափանիշների վերահսկողության վարչությունը: