01:34 , 17 մարտ, 20151in.am–ը գրում է.

«Այսօր այն օրն է, երբ մենք պետք է հիշենք Ղրիմի անօրինական անեքսիայի մասին: Մենք չպիտի մոռանանք, որ այդ գործողությունը վտանգի տակ է դրել հետպատերազմական կարգը Եվրոպայում: Մենք չենք հանգստանա այնքան ժամանակ, մինչև լիովին չվերականգնվեն Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպումից հետո ասել է Անգելա Մերկելը:
Իր հերթին Պորոշենկոն հայտարարել է, որ մարտի 19-ին կայանալիք գագաթնաժողովին ինքը եվրոպական լիդերներից ակնկալում է Ռուսաստանի հանդեպ սանկցիաների վերաբերյալ հստակ դիրքորոշում:
Նրա համոզմամբ` Ռուսաստանի նկատմամբ պետք է կիրառվեն հետագա սանկցիաներ, եթե նա չկատարի Մինսկի համաձայնագրի պայմանները: