Բրիտանիայում գործարկվել է առաջին բիոավտոբուսային գիծը


01:00 , 17 մարտ, 2015

Mediamonitor.am-ը գրում է.

2000

Բիոավտոբուսը, որի համար վառելիք է հանդիսանում մարդկային և տնային տնտեսությունների թափոններից ստացված վառելիքը, շաբաթական կիրականացնի 15 մղոն երկարությամբ 4 ուղերթ՝ միացնելով Բրիստոլ և Բաթ քաղաքները։

Բիոմեթանով աշխատող ավտոբուսները կօգտվեն իրենց ճանապարհին հանդիպող 32000 տնային տնտեսություններից ստացվող մարդկային և կենցաղային թափոններից։ First West of England ընկերության կողմից շահագործվող՝ Ավոնմոտ քաղաքում գտնվող կայանը կոյուղաջրերը և անպիտան սննդային մնացորդները վերածում է բիոմեթան գազի։

Սույն ավտոբուսը, որը կարող է տեղավորել 40  ուղևոր, առաջին անգամ ցուցադրվել էր հանրությանը այս աշնանը և արդեն այս մարտի 25-ից կսկսի իր կանոնավոր աշխատանքը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ