Եթե մշտապես մաշկի խնդիրներ ունեք, ապա մտածեք, թե ինչն է դրա առաջացման պատճառը, քանի որ կորեակները վկայում են սխալ սնվելու մասին: Կան այնպիսի մթերքներ, որոնք նպաստում են կորեակների առաջացմանը: Դրանք են.
1. Սուրճը և շոկոլադը: Սուրճը նպաստում է կորտիզոլա հորմոնի առաջացմանը, որը պատասխանում է սթրեսներին, ինչն էլ հանգեցնում է կորեակների առաջացմանը: Առավել վտանգավոր է քաղցած ժամանակ սուրճ խմելը, այդ պատճառով փորձեք օրը սկսել կիտրոնի ջրով և սննդարար նախաճաշով:
2. Կաթնամթերքները` յուղոտ պանիրը, կաթը, պաղպաղակը: Այդ մթերքները նպաստում են ճարպագեղձերի ակտիվ գործունեությանը, ինչն էլ առաջացնում է կորեակներ:
3. Քաղցրը և հացեղենը: Այս մթերքները հակացուցված են մեր մաշկի համար: Շաքարը, շոկոլադը, կոնֆետները, տորթերը, բլիթները, չիպսերը և պաղպաղակը նպաստում են կորեակների առաջացմանը:
