Ատամնափուտն ու մազաթափությունը նույն պատճառներն ունեն. գիտնականներ


00:30 , 17 մարտ, 2015

1in.am-ը գրում է.

18331-vypadenie-volos-pri-gipotireoze

Գիտնականները պարզել են, որ մազերի և ատամների էմալի կազմավորման մեջ ներգրավված է միևնույն սպիտակուցը, որի պակասը բացասաբար է անդրադառնում թե́ ատամների և թե́ մարդու մազերի վրա: Գիտնականների այս ուսումնասիրությանը նվիրված զեկույցի մասին է գրում Gazeta.ru-ն:

Չնայած մազերն ու ատամներն այլ կառուցվածք ունեն, մարդու զարգացման վաղ փուլերում դրանք ձևավորվում են էնտոդերմից. Ավելի ուշ մազը ձևավորվում է կերատինից, իսկ էմալը՝ տարբեր պրոտեիններից:

Գիտնականները մկների վրա ուսումնասիրություն են անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ ատամների էմալի օրգանական բաղադրիչներից մեկը DLX3 սպիտակուցն է, որը կոդավորված է համանուն գենով: Նույն սպիտակուցը պատասխանատու է նաև մազերի կերատինի արտազատման համար: Գիտնականները պարզել են, որ DLX3 գենի աշխատանքի խափանման պատճառով խնդիրներ են առաջանում թե́ մազերի և թե́ ատամների էմալի հետ: