Բոլոր ժամանակների հիսուն ամենաառողջարար սննդատեսակները: Բաղադրատոմս 4` Կիվի


00:10 , 17 մարտ, 2015

207776Mediamonitor.am-ը գրում է.

Ինչու՞ է այն առողջարար ձեզ համար:

Աղվամազիկներով ծածկված այս մրգի (որը տեխնիկապես հատապտուղ է համարվում) 30 գրամն ավելի շատ C վիտամին է պարունակում քան նարինջը: Այն նաև պարունակում է E վիտամին ու մի շարք պոլիֆենոլներ, որոնք հարուստ են մեծ քանակությամբ հակաօքսիդանտ պաշտպանիչներով: Մանրաթելերը, կալիումը, մագնեզիումը, ցինկը, որոնք ապահովում են առողջ մազեր, մաշկ և եղունգներ, նույնպես այս սննդարար մրգի բաղկացուցիչ մասերն են կազմում:

Մատուցման չափը՝ 1 կիվի

1 հատ կիվիի սննդային արժեքը

Կալորիաներ՝ 42

Ճարպեր՝ 0,4 գ

Խոլեստերին՝ 0 մգ.

Սոդա՝ 2 մգ Ածխաջրածիններ՝ 10 գ

Դիետիկ մանրաթելեր՝ 2գ

Շաքար՝ 6 գ

Պրոտեին՝ 0,8 գ

Բաղադրատոմս «Խոհարարական լույս» գրքից

Մանր ծովախեցգետնով և կիվիով աղցան

Բաղադրիչներ

1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, բաժանած 2 մասի

12 հատ կեղևից մաքրած ու կտրած մեծ ծովախեցգետիններ (մոտավորապես 3/4 ֆունտ)

1 ճաշի գդալ կտրատած կանաչ սոխ

1 ճաշի գդալ կտրատած թարմ համեմ

1 ճաշի գդալ բրնձի քացախ

1 ճաշի գդալ թարմ լայմի հյութ

1 ճաշի գդալ լայմի քերած կեղև

1/8 թեյի գդալ աղ

1/8 թեյի գդալ սև պղպեղ

2 բաժակ կտրատված կարմիր հազարաթերթիկ

1 բաժակ կեղևազրկված, խորանարդիկներով կտրատված կիվի (մոտ 3 հատ կիվի)

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ