00:01 , 17 մարտ, 2015
Armlur.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտանբերման և կանխման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ իրավախախտների նկատմամբ կազմվել է 69 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գոհացուցիչ չհամարելով աշխատանքի արդյունքները՝ հանձնարարել է առավել ակտիվացնել դրանք և դեպքերի բացառման նպատակով մշտապես իրազեկել հանրությանը ինչպես կատարված աշխատանքների, այնպես էլ մայրաքաղաքը մաքուր պահելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների կարևորության մասին: «Յուրաքանչյուր շաբաթ ներկայացվում են կազմված արձանագրությունների վերաբերյալ տվյալներ, որը, սակայն, բավարար չէ շոշափելի հաջողություն ունենալու համար: Միայն արձանագրություն կազմելով չենք կարող ցանկալի արդյունք ստանալ: Բազմիցս եմ կրկնել, որ մեր նպատակը ոչ թե արձանագրություններ կազմելն է, այլ տվյալ երևույթի նկատմամբ հետևողական պայքարը, որի արդյունքում թե´ ֆիզիկական և թե´ իրավաբանական անձինք կգիտակցեն քաղաքը մաքուր պահելու իրենց պարտավորությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ