«Օպել Վեկտրա»-ն հայտնվել է այգում


23:52 , 16 մարտ, 2015

«Օպել Վեկտրա»-ն հայտնվել է այգումSlaq.am-ը գրում է.

Մարտի 15-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Նոյեմբերյան-Ալավերդի ճանապարհի 3-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից, բախվել մետաղյա պատնեշի և ընկել այգին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն: