«Օպել»-ը բախվել է հուշաքարին, ապա էլեկտրասյանը


21:30 , 16 մարտ, 2015

«Օպել»-ը բախվել է հուշաքարին, ապա էլեկտրասյանըSlaq.am-ը գրում է.

Մարտի 14-ին, ժամը 19.00-ին, Ավանի Բաբաջանյան փողոցի թիվ 5/4 հասցեի դիմաց իրար են բախվել «Նիսան» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «Օպել»-ներից մեկը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթին տեղադրված հուշաքարին, ապա էլեկտրասյանը:
«Օպել»-ներից մեկի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն: