Ատլետիկոն հետաքրքրվում է ՊՍԺ-ի հարձակվողով


21:20 , 16 մարտ, 2015

Tert.am-ը գրում է.

Իսպանիայի գործող չեմպիոնը` «Ատլետիկոն» հետաքրքրվում է ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Էզեկիել Լավեսիի ծառայություններով, հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները:

Մադրիդյան ակումբը Լավեսիի համար պետք է պայքարի Լոնդոնի «Տոտենհեմի» հետ, որը ակտիվորեն հարձակվող է փնտրում եւ դիտարկում է արգենտինացու տարբերակը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Ատլետիկոն» ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդիսոն Կավանիին: