21:12 , 16 մարտ, 2015Araratnews.am-ը գրում է.
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հանձնաժողովի նիստի ընթացում նախ շնորհակալություն հայտնեց մասնակցության համար, ապա ընդգծեց, որ կարևորում են Հայաստան-Եվրամիություն առևտրական գործընկերություը. «Նորություն ասած չեմ լինի` ԵՄ-ն հանդիսանում է կարևոր առևտրատնտեսական գործընկերներից մեկը, և Հայաստանը մեծապես կարևորում է ԵՄ-ի հետ ներկա հարաբերությունների մակարդակի պահպանումն ու հետագա զարգացումը բոլոր հնարավոր ուղղություններով»:
Էկոնոմիկայի նախարարի խոսքով` քննարկումներ են ընթանում ԵՄ-ի հետ նոր ձևաչափով համագործակցման հնարավորության ստեղծման ուղղությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ