Ընկճվածությամբ տառապող հղի կանայք հաճախ հրաժարվում են դեղորայք ընդունելուց: Սակայն մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ յոգան կարող է օգնել կանանց ընկճվածությունից ազատվելու համար: Բրաունի համալսարանի գիտնականները 34 հղիների մասնակցությամբ հետազոտություն են անցկացրել:
Գիտնականները մասնակիցներին առաջարկել են 10 շաբաթվա ընթացքում հատուկ հղիների համար նախատեսված յոգայով զբաղվել և ընթացքում հետևել են կանանց ինքնագիտակցության փոփոխություններին:
