«Եվրանեսթ»-ի տնտեսական հարցերի հանձնաժողովը դեմ քվերարկեց զեկույցներից մեկի նախագծում ադրբեջանցիների լրացմանը


20:38 , 16 մարտ, 2015

Tert.am-ը գրում է.

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի տնտեսական հարցերով հանձնաժողովը նիստի ժամանակ մերժվեց Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների միջև ենթակառուցվածքային համագործակցությանն ուղղված զեկույցի նախագծում Ադրբեջանի ներկայացրած լրացումը:

Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովի նիստը, որն անցկացվեց ՀՀ Ազգային ժողովում, ընդունվեց նշյալ զեկույցի նախագիծը, որը համառոտ ներկայացրեց Մհեր Շահգելդյանը: «Մի քանի կետի վրա կցանկանայի ուշադրություն գրավել, որոնք արտացոլում են այս զեկույցի կարևոր սկզբունքները:  Առաջինը` գլոբալիզացվող աշխարհում ազատ և միասնական մոտեցումներ հաղորդակցության, երկրորդը` ստանդարտների և տարբեր քաղաքականությունների միասնականացում, երրորդը` քաղաքացիների համար ճանապար հային անվտանգության ապահովումը, քանի որ, ցավոք սրտի, տրանսպորտային վթարներից բազմաթիվ մարդիկ են զոհվում հատկապես Արևելյան գործընկերության երկրներում»,-,Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Մհեր Շահգելդյանը:

Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց ադրբեջանական պատվիրակության կողմից ներկայացրած լրացման վրա` նշելով, որ այն չի համապատասխանում տվյալ զեկույցի բովանդակությանն ու շեշտադրումներին: «Այս զեկույցը ուղղված է համագործակցային խնդիրներին, և հաղորդակցության ուղիները դիտարկում են որպես համագործակցության առարկա: Տարածքների, օկուպացիայի վերաբերյալ մոտեցումները նպատակահարմար չէ օգտագործել այս զեկույցի շրջանակներում, հատկապես, որ նման զեկույց ադրբեջանցի մեր գործընկները ներկայացրել են այլ հանձնաժողովների զեկույցներում»,-ավելացրեց պատգամավորը:

Հանձնաժողովի նիստին մասնակցող պատվիրակների ճնշող մեծամասնությունը դեմ քվերակեց ադրբեջանական կողմի վերոնշյալ լրացմանը:

«Եվրանեսթ»-ի պատվիրակությունը Հայաստանում է մասնակցելու միջխորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստին, որը տեղի կունենա 2015թ. մարտի 17-18-ին:

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նպատակը Եվրամիության Հարևանության քաղաքականության բաղադրիչ մաս հանդիսացող Եվրամիության Արևելյան գործընկերությանը խորհրդարանական հարթություն տրամադրելն է: «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի (ՎՀ) կազմում ընգրկված են    Եվրախորհրդարանի 60 անդամներ և 10 խորհրդարանական Արևելյան գործընկեր յուրաքանչյուր հինգ երկրից: Վեհաժողովի անդրանիկ նիստը կայացել է 2011 թվականի մայիսի 3-ին Բրյուսելում: