Շատերը հոգեբանորեն բարդութավորվում են, երբ պարզվում է, որ իրենց տնօրենը իրենցից երիտասարդ է:
Սակայն մասնագետները կարծում են, որ այդ դեպքում ամեն ինչ այնքան վատ չէ, ինչքան կարող է թվալ: Իրականում պետք չէ բարդույթավորվել, այլ, ընդհակառակը , օգտագործել իրավիճակի դրական կողմերը. չէ՞ որ դուք ձեր տնօրենից տարիքով ավելի մեծ եք և ունեք ավելի շատ աշխատանքային փորձ:
