Հայաստան կայցելի Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ‪‎ԵՄ‬ հանձնակատարը


20:15 , 16 մարտ, 2015

Հայաստան կայցելի Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ‪‎ԵՄ‬ հանձնակատարըSlaq.am-ը գրում է.

Մարտի 18-ին Հայաստան կայցելի Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես‪#‎Հանը‬:

Յոհանես Հանին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Եվրահանձնաժողովի հանձնակատարը կհանդիպի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Մարտի 18-ին տեղի կունենան Հայաստանի ԱԳ նախարարի և 
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատարի բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիս։

Նախատեսված է հանձնակատար Հանի ելույթը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նստաշրջանին: