19:53 , 16 մարտ, 20151in.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտարարել է, որ թիմի պաշտպան Սերխիո Ռամոսի վերադարձը մեծ օգուտ կտա թիմին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Թիմի համար անչափ կարևոր էր Սերխիո Ռամոսի վերադարձը: Նրա բնավորությունը և խաղային որակները մեծ օգուտ կտան թիմին»,- հայտարարել է խորվաթ կիսապաշտպանը:
Հավելենք, որ իսպանացի պաշտպանն իր վնասվածքը ստացել էր Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի` «Սևիլյա»-ի դեմ (2:1) կայացած հանդիպման ժամանակ և բաց էր թողել մոտ մեկ ամիս: