ԱՄՆ-ում արդեն այս տարվա ամռանը նախատեսվում է փոշի ալկոհոլի վաճառքի մեկնարկը: Այս մասին փոխանցում է The Wall Street Journal-ը:
ԱՄՆ-ի սննդամթերքի և դեղանյութերի հարցերով վարչությունն արդեն հավանություն է տվել փոշուց պատրաստվող խմիչքի բաղադրությանը: Իսկ ալկոհոլի և ծխախոտի հարկային և առևտրային բյուրոն հավանության է արժանացրել Palcohol բրենդի դիզայնը:
