Ինչպե՞ս կարող եմ սովորեցնել երեխայիս գնահատել իր ստացած նվերները


19:15 , 16 մարտ, 2015

180349480Mediamonitor.am-ը գրում է.

Ամենալավ մոտեցումը սեփական օրինակով ցույց տալն է։ Երբ նվերներ եք ստանում, ցույց տվեք, որ գնահատում եք այն։ Եթե ձեր երեխան ձեզ համար նկար է նկարում կամ օգնում է ձեզ, շնորհակալություն հայտնեք և նշեք ինչ-որ հատուկ բան, որը դուք առավել շատ եք գնահատում այդ նկարում կամ գործում։ Սովորեցրեք նրան ասել «շնորհակալություն» ուրիշներին (կամ գրել շնորհակալական գրություններ) և գովաբանեք երեխային, երբ նա քաղաքավարի է (այլ ոչ թե պարսավեք, երբ նա ճիշտ վարք չի դրսևորում)։ Երբ նա որևէ բան է ստանում բարեկամից և ասում շնորհակալություն, ասացեք նրան, որ շատ գնահատում եք իր վարքը և որ նա իրեն պահեց շատ լավ, «մեծի նման»։ Երեխաների գլխին «քարոզ կարդալը» օգտակար չէ ոչ այս, ոչ էլ այլ տարիքներում։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ